շաբաթ, հուլիս 13
13 / 7 / 2024
Իրանի փոխդեսպանը զորակցության համար շնորհակալություն հայտնեց Հայաստանի ժողովրդից և կառավարությունից

Իրանի փոխդեսպանը զորակցության համար շնորհակալություն հայտնեց Հայաստանի ժողովրդից և կառավարությունից

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և նրան ուղեկցող անձանց ուղղաթիռի ողբերգական վթարից հետո Իրանը շարունակում է ցավակցություններ ստանալ բարեկամ երկրներից։ Հայաստանում Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Բահրամ Թոհերին։ 

«Շատ ցավալի և ծանր դեպք է տեղի ունեցել Իրանի ժողովրդի համար։ Այդ դեպքի տեղի ունենալուց հետո մենք մեր բարեկամ երկրներից ստանում ենք ցավակցական ուղերձներ։ Ցավակցական ուղերձներ ենք ստանում նաև մեր ազնիվ բարեկամ Հայաստանի ժողովրդի և կառավարության կողմից։

Ես դեսպանի, ինչպես նաև դեսպանատան ողջ անձնակազմի կողմից շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի ժողովրդին և կառավարությանը այս զորակցության համար և Հայաստանի ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, բարգավաճում և ծաղկուն օրեր»,-  նշեց փոխդեսպանը։ 

Նա նաև հավելեց, որ ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել է Իրան՝ մասնակցելու ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված պաշտոնյաների հրաժեշտի արարողությանը։

 

  • Կիսվել: