հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իրանի պատասխանն ավելի ուժեղ կլինի, եթե Սիոնիստական ռեժիմը կամ նրա դաշնակիցները եւս մեկ սխալ թույլ տան․ Ղալիբաֆ

Իրանի պատասխանն ավելի ուժեղ կլինի, եթե Սիոնիստական ռեժիմը կամ նրա դաշնակիցները եւս մեկ սխալ թույլ տան․ Ղալիբաֆ

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության ռազմական գործողությունները՝ ի պատասխան Իսրայելի կողմից Դամասկոսում երկրի դիվանագիտական շենքերի վրա վերջերս կատարված հարձակման, հիմնված են ՄԱԿ-ի կանոնադրության վրա․ փոխանցում է IRNA գործակալությունը։

«Իրանի պատասխանն ավելի ուժեղ կլինի, եթե Սիոնիստական ռեժիմը կամ նրա դաշնակիցները եւս մեկ սխալ թույլ տան»,- այսօր Իրանի խորհրդարանի բաց նիստում ասել է Ղալիբաֆը։

Նա նաև նշել է, որ «ուզուրպացնող և երեխա սպանող» ռեժիմի նկատմամբ վրեժխնդրությունը երջանկացրել է ողջ աշխարհի մուսուլմաններին։

ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր-Սայիդ Իրավանին էլ ասել է. «Եթե Իսրայելի ռեժիմը նորից ռազմական ագրեսիա իրականացնի, Իրանի պատասխանը վստահաբար և վճռականորեն կլինի ավելի ուժեղ և ավելի վճռական»:

  • Կիսվել: