չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Իրանի և Ադրբեջանի պաշտոնյաների խելամտության շնորհիվ մենք հարթել ենք թյուրիմացությունները. ԻԻՀ ԱԳՆ

Իրանի և Ադրբեջանի պաշտոնյաների խելամտության շնորհիվ մենք հարթել ենք թյուրիմացությունները. ԻԻՀ ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը շաբաթ օրը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները, գրում է parstoday.com-ը:

Ամիր Աբդոլլահյանը, հեռախոսազրույցում նշելով, որ Իրանն Ադրբեջանն ունեն եղբայրական ու սերտ հարաբերություններ, հավելել է.«Վերջին ամիսներին որոշ թյուրիմացությունների հետ մեկտեղ ակտիվացել են այն երկրները, որոնք չեն սիրում տեսնել երկու երկրների լավ հարաբերությունները: Սակայն Իրանի և Ադրբեջանի պաշտոնյաների խելամտության շնորհիվ, մենք հարթել ենք թյուրիմացությունները»:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը, հայտարարելով, որ չպետք է թույլ երրորդ երկրներին մյուսներին շահարկել Թեհրանի ու Բաքվի միջև առաջացած թյուրիմացությունները, ասել է. «Ցանկացած թյուրիմացություն պետք է լուծվի բարեկամության և եղբայրության միջավայրում, և Բաքուն պատրաստ է ընդլայնել հարաբերությունները Թեհրանի հետ»։

  • Կիսվել: