կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Իրան-Հայաստան հարաբերությունները հակառակորդներ ունեն. Խամենեին՝ Փաշինյանին

Իրան-Հայաստան հարաբերությունները հակառակորդներ ունեն. Խամենեին՝ Փաշինյանին

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին,  այսօր Թեհրանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման Իրանի քաղաքականությունը կշարունակվի Իրանի փոխնախագահ Մոհամմադ Մոխբարի օրոք։ Այս մասին գրում է ԻՌՆԱ գործակալությունը:

Այս հանդիպմանն այաթոլլահ Խամենեին նշել է Իրանի և Հայաստանի պատմաաշխարհագրական ընդհանրությունն ու ընդհանուր շահերը՝ հավելելով.«Ես ընդգծում եմ համագործակցության ընդլայնումը` ելնելով հարաբերությունների ռազմավարական բնույթից, սակայն կարևորն այն է, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն հակառակորդներ, այդ իսկ պատճառով երկու երկրին առնչվող հարցերին պետք է զգուշությամբ և ուշադրությամբ մոտենալ:Մեր հանգուցյալ նախագահը շատ զգայուն էր Հայաստանի հետ կապված սահմանային խնդիրների նկատմամբ, և այս զգայունությունն ու մտահոգությունը պետք է շարունակել  հաշվի առնել: Մենք պետք է կարողանանք ապահովել մեր շահերը»։



  • Կիսվել: