երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ինքնագործունեությու՞ն, թե՞

Ինքնագործունեությու՞ն, թե՞

Մոսկվայում, երեւում է, Ադրբեջանի հետ հարաբերությունների թեման լուրջ դիսկուրս է բացել: Համենայն դեպս, ռուսաստանյան «Московский комсомолец-ը» շաբաթվա ընթացքում երեք անգամ անդրադարձել է հարավ-կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի շահերի թեմային, գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը:

«Ադրբեջանում տպավորություն կա, որ Ռուսաստանի իշխանությունները թերթին «արձակել են Հայաստանի դեմ»: Ի մասնավորի, լրատվամիջոցը քննության է առել Հայաստանի պաշտպանության նախարարի այն միտքը առ այն, որ «Ռուսաստանի եւ Հայաստանի թշնամիները գրեթե նույնն են»,- եւ եզրահանգել, որ Ռուսաստանին արվում է «Ադրբեջանի՝ որպես ռազմավարական գործընկերոջ կորուստ, ՆԱՏՕ-ի ազդեցիկ անդամ Թուրքիայի հետ պրոկսի-պատերազմի եւ Հարավային Կովկասում Ռուսաստանի շահերի՝ Հայաստանից կախվածության առաջարկ»:

Սա լրատվամիջոցի սեփակա՞ն դիտարկումն է, թե՞ այդպես են մտածում Ռուսաստանի ԱԳ եւ պաշտպանության նախարարություններում: Որտեղի՞ց է արվում Հայաստանին «դաշնակցային հարաբերություննեը չշահարկելու հստակ ուղերձներ հղելու անհրաժեշտության» մասին բավական թափանցիկ ակնարկը: ՌԴ արտգործնախարարությունու՞մ են կարծում, որ եկել է ղարաբաղյան կարգավորման հարցով Ռուսաստանի միջնորդությունն ակտիվացնելու ժամանակը: Ընդ որում՝ այն անհրաժեշտությամբ, որպեսզի «ռազմավարական առումով չեզոքացվի լարվածության այդ օջախի օգտագործումը ծավալվող աշխարհառազմավարական խաղի կարեւորագություն տեղամասում»:

Ընդսմին, թերթը հիշեցնում է անցած ապրիլին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի արած հայտարարությունը առ այն, որ ԼՂ կարգավորումը պետք է լինի փուլային: Ուշագրավ է, որ նման հրապարակումը հաջորդում է Մոսկվայում ՀԱՊԿ, ԱՊՀ եւ Շանհայի համագործակցության երկրների պաշտպանության նախարարների խորհրդաժողովին եւ այն բանին, երբ Ադրբեջանը հայտարարեց, որ չի մասնակցի «Կովկաս 2020» հակաահաբեկչական սցենարով զորավարժություններին: Ռուսական մեդիա-միջավայրի այս մոտեցումների համապատկերին, մեղմ ասած, արտառոց են թվում հայաստանյան փորձագիտական որոշ շրջանակների պնդումները, թե Հայաստանի համար բացվել են ռազմավարական շահերի ձեւակերպման եւ սպասարկման նոր հնարավորություններ՝ տպավորված լինելով հայ-հույն-կիպրական դաշինքի հեռանկարից:

Ռուսաստանն, ըստ երեւույթին, Արեւելյան Միջերկրականի խնդրով ավելի շատ հակված է թուրքական տեսակետի պաշտպանությանը: Ընդ որում, ինչպես «Московский комсомелец-ն» է անկեղծացել՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները Մոսկվայի համար «լծակ են՝ վերահսկելու Նիկոլ Փաշնինյանին»,- գրում է քաղաքագետը:

  • Կիսվել: