կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ինչու է Թուրքիան Հայաստանի սահմանին զորք կուտակում. «Հայաստանի Հանրապետություն»

Ինչու է Թուրքիան Հայաստանի սահմանին զորք կուտակում. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն»  թերթը գրում է․ «Թուրքիան Հայաստանի հետ սահմանին Իգդիրի հատվածում զորք եւ ռազմա-տրանսպորտային ավիացիա է կուտակում (հաղորդել է «Սոլովյով» Տելեգրամ-ալիքը՝ հղում անելով «Միլիտարիստ»-ին): Սա, անշուշտ, մտահոգիչ է, եթե չասենք՝ վտանգավոր:

Ի՞նչ է իրականում կատարվում մեր երկրի սահմանների մոտ, կանխատեսելի՞ էր այդ կուտակումը, ի՞նչ հնարավոր վտանգներ կարող են լինել, ինչ-որ ձեւով կարո՞ղ ենք խուսափել դրանցից: Այս հարցերի պատասխաններն ստանալու համար «ՀՀ»-ն դիմեց ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանին եւ ռազմական վերլուծաբան Արթուր Եղիազարյանին:

…«Թուրքերը չեն թաքցնում եւ անգամ քարտեզներով Ադրբեջանը Թուրքիայի հետ միավորված են ցույց տալիս: Պանթուրքական ծրագրերի շրջանակում ռազմական միջամտության տարբերակն է գուցե: Այստեղ մի հարց է ծագում, քանի որ Թուրքիայի հետ սահմանը ռուսների կողմից է պաշտպանվում, այդ դեպքում՝ ինչպե՞ս են համարձակվելու սահմանը խախտել թուրքերը: Քանի որ այդ ժամանակ նրանք մարտահրավեր ոչ թե Հայաստանին, այլ նաեւ Ռուսաստանին են նետում: Այդ չափի լկտիացել, սանձարձակ են դարձել, դրանո՞վ է պայմանավորված, թե՞ կա որոշակի այլ տարբերակ…»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: