կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ինչպես նշվել է նաև ՀՀ վարչապետի կողմից՝ Շուշիից հրաժարվելու հարցը ներառված չի եղել խաղաղ գործընթացի որևէ փաստաթղթում. Նաղդալյան

Ինչպես նշվել է նաև ՀՀ վարչապետի կողմից՝ Շուշիից հրաժարվելու հարցը ներառված չի եղել խաղաղ գործընթացի որևէ փաստաթղթում. Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ Շուշի քաղաքից հրաժարվելու հարցի վերաբերյալ՝

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանին պետք է հանձնվեր Շուշին: Ինչպես կմեկնաբանեք՝ որ փաստաթղթերում և ինչ ձևով է քննարկվել Արցախի Շուշի քաղաքի հանձնման հարցը:

Պատասխան. Հստակ նշեմ, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց: Ինչպես նշվել է նաև ՀՀ վարչապետի կողմից, որ այդ հարցը ներառված չի եղել խաղաղ գործընթացի որևէ փաստաթղթում:

  • Կիսվել: