Իմ վարչապետության օրոք չի եղել գեթ մեկ դեպք, որ բանակին անհրաժեշտ լինի որևէ բան և ասվի, որ դրա համար գումար չկա. Փաշինյան
Իր վարչապետ ընտրվելուց հետո չի եղել գեթ մեկ դեպք, որ բանակին անհրաժեշտ լինի որևէ բան և ասվի, որ դրա համար գումար չկա։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եվ այդքան շահարկված ՍՈԻ -30 կործանիչների գնման գործարքը դրա ամենավառ ապացույցն է»,_ փաստել է Փաշինյանը։ Նշենք, որ դեռևս Դավիթ Տոնոյանի պաշտպանության նախարար եղած ժամանակ Հայաստանը Ռուսաստանից գնեց չորս ՍՈՒ-30 կործանիչ, որոնք սակայն տրամադրվել էին առանց մարտական հրթիռների։
Այդ գործարքի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ հնարավոր կոռուպցիոն ռիսկերի կասկածների պատրվակով։


