երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
«Իմ քայլը» դեմ է քվեարկելու Երեւանի քաղաքապետարանի ստացած նվերները հետաքննող հանձնաժողովի կազմի հաստատմանը․ Մակունց

«Իմ քայլը» դեմ է քվեարկելու Երեւանի քաղաքապետարանի ստացած նվերները հետաքննող հանձնաժողովի կազմի հաստատմանը․ Մակունց

«Իմ քայլը» կառավարող դաշինքի խորհրդարանական խմբակցությունը դեմ է քվեարկելու Երեւանի քաղաքապետարանի ստացած նվերները հետաքննող հանձնաժողովի կազմի հաստատմանը։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտնել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Մակունցը նշել է, որ բոլոր լիազորությունները, որոնք պետք է իրականացնի Ազգային ժողովը այդ հանձնաժողովի գործունեության միջոցով, արդեն հատկացվել են մայրաքաղաքի ավագանուն։

«Մենք կարծում ենք, որ այդ լիազորությունները պետք է կատարի Երեւանի ավագանին»,- ասել է պատգամավորը։

  • Կիսվել: