շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իմ պարտականությունները կատարում եմ պատշաճ. ԱԺ խորհրդի նիստին չներկայանալը իմ իրավունքն է. ԱԺ նախագահ

Իմ պարտականությունները կատարում եմ պատշաճ. ԱԺ խորհրդի նիստին չներկայանալը իմ իրավունքն է. ԱԺ նախագահ

Ինչու նախորդ շաբաթ չներկայացաք ԱԺ խորհրդի նիստին, որում  պետք է քննարկվեր ընդդիմության կողմից արտահերթ նիստ հրավիրելու հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ նիստի մեկնարկին հետևյալ հարցադրմամբ դիմեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:   

«Եթե արհամարել եք՝ կամ ներողություն խնդրեք կամ հրաժարական տաք»,- հավելեց Մարուքյանը: 
 
 

«Ես ձեզ համառորեն խորհուրդ կտայի ավելի շատ մտածել սեփական պարտականություների այլոց ընկալման և զերծ մնալ իմ պարտականություններ ձեր ընկաման այդպիսի ներկայացումից: 

Առաջարկում եմ անկեղծ ջանք գործադրել իրավիճակի հանգուլացման ուղղությամբ, զերծ մնալ նման գնահատականներից: Չեմ կարծում, որ ձեր առաջարկը ուղղված էր հանգուցալուծմանը, հակառակը՝ կարծում եմ՝ մի փոքր ավելի բարդություն ավելացնելու փորձ էր ամբողջ խճանկարին»,- պատասխանեց Միրզոյանը:

Մարուքյանը կրկնեց հարցը՝ ինչո՞ւ չեք ներկայացել ԱԺ խորհրդի նիստին:

ԱԺ նախագահը վստահեցրեց, որ իր պարտականությունների կատարումը իրականացնում է պատշաճ և այդ նիստին չներկայանալը նաև իր իրավունքներից մեկն է: «Ես գուցե առողջական, գուցե քաղաքական, գուցե այլ նկատառումներից ելնելով՝ այդ օրը նիստին չեմ մասնակցել: Դուք կարող եք հարցը հնչեցնել, բայց չեք կարող պնդել, որ դա իմ պարտականությունն է»,- ընդգծեց նա: 

  • Կիսվել: