կիրակի, մայիս 4
4 / 5 / 2025
ՀՅԴ-ի առաջարկած դրույթը հենց մերժենք, մեզ մեղադրեն «թnւրք» կամ «դավաճшն» լինելու մեջ. Թորոսյան

ՀՅԴ-ի առաջարկած դրույթը հենց մերժենք, մեզ մեղադրեն «թnւրք» կամ «դավաճшն» լինելու մեջ. Թորոսյան

ՀՀ քրեական օրենսգիրքն արդեն ունի Հոդված 136՝ «Ցեղասպանությունը կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը»:

ՔՕ հոդվածի մասին հիշեցնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն ու գրում է. «Այժմ Դաշնակցությունը ձեռնամուխ է եղել հերթական ստոր մանիպուլյացիային՝ փորձելով շահարկել մեր ժողովրդի սրբագույն հույզերը։ Նրանք առաջարկում են քրեական օրենսգրքում ավելացնել մի դրույթ, որն արդեն կա, որպեսզի, երբ մեր կողմից մերժվի այդ բացարձակապես ավելորդ նախաձեռնությունը, մեզ մեղադրեն Հայոց Ցեղասպանությունը ուրանալու, «թուրք» կամ «դավաճան» լինելու մեջ։

Սա անամոթ, ցինիկ քաղաքական շահարկում է։ Երբ բարոյականության վերջին սահմանները հատվում են՝ հանուն նեղ խմբակային շահերի, իսկ Հայոց Ցեղասպանության թեման օգտագործվում է որպես կեղտոտ գործիք՝ հասարակությանը մոլորեցնելու համար, դա արդեն դավաճանություն է հենց զոհերի հիշատակին»։

Հիշեցնենք՝ այսօր «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ շրջանառության մեջ է դնում Հայոց ցեղասպանության ուրացման հանցակազմի համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծ։

  • Կիսվել: