հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հունիսի 8-ին կկայանա ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստը

Հունիսի 8-ին կկայանա ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստը

Հունիսի 8-ին Մինսկում՝ Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչի նախագահությամբ, տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը: Կմասնակցի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ կքննարկվեն կազմակերպության պատասխանատվության գոտում առկա մարտահրավերներն ու սպառնալիքները․

՛՛Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ տարածաշրջանային հակաահաբեկչական «Վարձկան» գործողության անցկացման, ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարավերահսկման մարմինների և ուժերի կազմավորման հետ կապված փաստաթղթերը և այլ հարցեր՛՛,-ասել է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղարը։

 

  • Կիսվել: