հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
Հունիսի 12–ին տեղի կունենան Վաղարշապատի ավագանու նիստ. կլինեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ

Հունիսի 12–ին տեղի կունենան Վաղարշապատի ավագանու նիստ. կլինեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ

2025 թվականի հունիսի 12-ին, ժամը 17:00-ին, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0 հասցեում գտնվող Վաղարշապատի համայնքապետարանի վարչական շենքի առաջին հարկի ավագանու նիստերի դահլիճում կայանալու է համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի արտահերթ նիստը:

Նիստի ժամանակ տեղի է ունենալու Վաղարշապատ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները: Այս մասին իր էջում գրել է Վաղարշապատի ավագանու «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը։

«Տեղեկացնում եմ նաև, որ Վաղարշապատ համայնքի ավագանու «Էջմիածին» խմբակցությունը մասնակցելու է արտահերթ նիստին և որպես համայնքի ղեկավար առաջադրելու է իր թեկնածուին:

Հուսով եմ, որ ավագանու «ՔՊ» և «Հայրենատէր» խմբակցությունների անդամները ևս ներկա կլինեն ավագանու նիստին»,– ընդգծել է նա։

  • Կիսվել: