Հունաստանում ՀՀ դեսպանը և ԵԽ փոխնախագահը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր
Իսրայելում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանը հավատարմագրերն է հանձնել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին:
Israelnationalnews-ը տեղեկացնում է, որ նախագահ Հերցոգը և դեսպան Հակոբյանն անդրադարձ են կատարել Սուրբ Հողում հայ համայնքի 1700-ամյա պատմությանը, հրեաների և հայերի նմանությանը՝ որպես անկախ պետություններ և սփյուռք ունեցող ժողովուրդներ:
Իսահակ Հերցոգը նշել է, որ իր հայրը՝ Իսրայելի վեցերորդ նախագահն, ընդունել էր Իսրայելում Հայաստանի առաջին դեսպանի հավատարմագրերը դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո։
Դեսպան Արման Հակոբյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ողջույններն է փոխանցել Իսրայելի նախագահին ու Իսրայելի ժողովրդին:
Արարողության ավարտին նախագահ Հերցոգը հրավիրել է Հայաստանի դեսպանին ծանոթանալու Երուսաղեմի հայ նկարչուհի Մարի Բալյանի կերամիկական աշխատանքներին, որոնք զարդարում են նախագահի նստավայրը:


