Հրայր Թովմասյանը դեռ չի որոշել՝ դատարան հայց կներկայացնի՞ Փաշինյանի դեմ զրպարտության հոդվածով, թե՞ ոչ
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դեռ չի որոշել դատարան հայց կներկայացնի վարչապետ Փաշինյանի դեմ զրպարտության հոդվածով, թե ոչ։
Ինչպես նշեց Թովմասյանը «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ, նա այդ հայտարարությունը անելու պահին միգուցե էմոցիոնալ է եղել։ «Կքննարկեմ իմ փաստաբանական խմբի հետ և կորոշեմ։ Բայց դա չէր ինձ համար կարևոր։ Ինձ համար իմ արժանապատվությունն, իմ անունը, իմ հեղինակությունն է միշտ կարևոր եղել և որևէ կապ չի ունեցել իմ զբաղեցրած պաշտոնի հետ։ «Քծնանքը» և «տղամարդկությունը» իրար հետ անհամատեղելի բառեր են։ Չեմ սիրում էդ բառը»,- հավաստիացրել է ՍԴ նախագահը։
Նշենք, որ Թովմասյանը Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, թե ՍԴ նախագահը բազմիցս նոր իշխանություններին իր ծառայություններն է առաջարկել, սպառնացել էր դիմել նրա դեմ դատարան զրչպարտության հայցով։