երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Հրապարակ»․ Վարչապետը խոստովանեց, որ այսօրվա լրագրողներն ու խմբագիրներն ավելի լավն են, քան ինքն էր ժամանակին

«Հրապարակ»․ Վարչապետը խոստովանեց, որ այսօրվա լրագրողներն ու խմբագիրներն ավելի լավն են, քան ինքն էր ժամանակին

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային պատկերասրահում լրատվամիջոցներին հրավիրել էր տոնական ընդունելության, որ փաստի՝ Հայաստանի Հանրապետությունում մամուլը հեղափոխությունից հետո ազատ է առավել, քան երբևէ։

Թեև խոստովանեց նաև, որ լրատվամիջոցները բազմաթիվ պրոբլեմներ են առաջացնում իր կառավարության համար, և այսօրվա լրագրողներն ու խմբագիրներն ավելի լավն են, քան ինքն էր ժամանակին, բայց չխոստովանեց, որ այսօր՝ իր վարչապետության օրոք, մամուլն ամենաշատն է քարկոծվում ու ճնշումների ենթարկվում իշխանությունների կողմից։

Մեկուկես տարվա ընթացքում այնքան շատ հարձակումներ են եղել լրագրողների նկատմամբ, այնքան դատական գործ կա լրատվամիջոցների դեմ, որքան նախորդ 10 տարում չի եղել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: