երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դատական իշխանությունը գտնվում է գործադիր իշխանության բիրտ ճնշման տակ․ Քոչարյան

Դատական իշխանությունը գտնվում է գործադիր իշխանության բիրտ ճնշման տակ․ Քոչարյան

Դատական իշխանությունը գտնվում է գործադիր իշխանության բիրտ ճնշման տակ: Նման կարծիք, պատասղանելով «Հրապարակ» օրաթերթի գրավոր հարցերին հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը գտնվում է կալանքի տակ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով մարտի 1 գործի շրջանակներում։

Ըստ նրա, դատավորներն առաջին հերթին գնահատում են իրենց խոցելիության աստիճանը և միայն դրանից ելնելով են վճիռներ կայացնում: «Դա արդարադատություն չէ, այլ դատավորների կողմից անձնական ռիսկերի գնահատում է»,- նշել է Քոչարյանը՝ հավելելով, որ կոռուպցիայով կեղտոտված դատավորները և դատախազներն ավելի հնազանդ են ռեժիմին:

Իհարկե, ընդգծել է նա, կան նաև դատավորներ, ովքեր պահպանել են արժանապատվությունը և մասնագիտական պատիվը, ովքեր պատրաստ են պայքարել իրենց անկախության համար: «Իմ հարցով դրական որոշումներն ընդունվել են հենց այդպիսի դատավորների կողմից՝ ի հակառակ դատախազական բեսպրեդելի»,- եզրափակել է երկրորդ նաղագահը:

  • Կիսվել: