«Հրապարակ». Արցախի ԱԺ-ն որոշել է մերժել Սահմանադրությունում փոփոխություններ անելու նախագիծը
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի խորհրդարանի այսօրվա նիստի օրակարգում է նաեւ Սամվել Բաբայանի կողմնակիցների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների փաթեթը: Խորհրդարանական ուժերը, մեր տեղեկություններով, կոնսենսուսի են եկել՝ մերժել Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ անելու նախագիծը:
Հիշեցնենք․ ամիսներ առաջ Բաբայանը նախաձեռնել էր ստորագրահավաք, եւ արդյունքում մոտ 20 հազար ստորագրություն է հավաքվել, որ սահմանադրական փոփոխություններ իրականացվեն, եւ հանվի նախագահի թեկնածուի համար պահանջվող մշտական բնակության ցենզը, որը հնարավորություն կտա Սամվել Բաբայանին նախագահի թեկնածու առաջադրվել:
Սակայն Արցախում դեմ են այդ փոփոխությանը եւ կարծում են, որ այդ առաջարկը հակասում է Սահմանադրությանը ու հղի է վտանգավոր հետեւանքներով»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: