ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Հրամանատարական կազմն իր պարտականությունները իմացել է. Սեյրան Օհանյանը` Ապրիլյան պատերազմի մասին

Հրամանատարական կազմն իր պարտականությունները իմացել է. Սեյրան Օհանյանը` Ապրիլյան պատերազմի մասին

Գիտեք՝ շուրջ 3,5 ժամ աշխատեցինք, ես հիմա պաշտոն չեմ զբաղեցնում, պահեստազորում եմ, այդքան լարված, բայց համատեղ աշխատանքի հաճելի տպավորություն շուտվանից չէի ստացել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Ինչ վերաբերում է տեղեկություններին, իհարկե, որոշ տեղեկություններ լրացվեցին, տարբեր բնագավառներում` ռազմաքաղաքական, օպերատիվ-մարտավարական, որոնք հետագայում հիմք պետք է հանդիսանան հանձնաժողովի աշխատանքի համար: Հանձնաժողովի աշխատանքի մեծ մասը պետք է փոխանցվի պաշտպանության նախարարությանը: Չնայած ես համոզված եմ, որ պաշտպանության նախարարության ղեկավարությունն իր հետևողական աշխատանքը կատարել է»,- ասաց նա:

Օհանյանն ընդգծեց, որ 2016-ի ապրիլյան անձնուրաց կռիվը տասնամյակների ընթացքում ձևավորված պատրաստության, ուսուցման արդյունք է:

«Իհարկե, բացթողումներ ու թերություններ եղել են: Ասացեք մի աշխատող մարդու, ով սխալներ թույլ չի տալիս: ՊՆ-ում իմ երկատև աշխատանքի ընթացքում միշտ այսպես եմ ասել` սխալ ունենալը և դա վերացնելը մեծ թերություն չէ, սխալ ունենալը և չվերացնելը նման է մարտի դաշտում զորքն անտեր թողնելուն: Հանձնաժողովի հետ բաց, ընկերական մթնոլորտում քննարկում արեցինք, և դրա արդյունքում հանձնաժողովն իր եզարկացությունները կանի»,- նշեց ՊՆ նախկին ղեկավարը:

Անդրադառնալով դեռ 2016-ին հնչող այն տեսակետներին, որ զինված ուժերը պատերազմի ժամանակ վառելիք չեն ունեցել, Սեյրան Օհանյանն ասաց.

«Զինված ուժերի հրամանատարական կազմը, ղեկավարման համակարգն իր պարտականությունները իմացել է, և որոշակի միջոցառումների շրջանակներում իրականացրել: Զինված ուժերը նյութատեխնիկական ապահովման շրջանակում որևէ խնդիր չեն ունեցել, եթե ավելի ցածր մարտավարական օղակներում որոշակի բացթողումներ եղել են, դա գալիս է պատերազմական գործողությունների դժվարություններից, առանձնահատկություններից»:

  • Կիսվել: