երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հրադադարի համաձայնագիրը չի իրականացվում ամբողջությամբ, և ռազմական գործողությունները շարունակվում են. Լավրով

Հրադադարի համաձայնագիրը չի իրականացվում ամբողջությամբ, և ռազմական գործողությունները շարունակվում են. Լավրով

Մենք հույս ունենք, որ մեր շփումները, այդ թվում՝ ադրբեջանական կողմի հետ և պաշտպանության նախարարների ուղղությամբ, ամբողջովին կապահովեն եռակողմ ձևաչափով ձեռք բերված մեր համաձայնությունը: Այս մասին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ ՄՆացականյանի հետ հանդիպմանը նշեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների միջև համաձայնագիրը չի իրականացվում ամբողջությամբ:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը Լավրովը հիշեցրել է անցած ուրբաթ շուրջ 12 ժամ տևած հանդիպումը: Լավրովի խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հանդիպման արդյունքում ձեռք բերվեց կարևոր պայմանավորվածություն:

«Բայց դեռ այդ համաձայնագիրը չի իրականացվում ամբողջությամբ, և ռազմական գործողությունները շարունակվում են:  Բացի այս հարցից՝ այսօր մենք պետք է քննարկենք երկկողմ համագործակցության հարցերի ամբողջ շրջանակը, մեր երկրների մասնակցությունը տարբեր ինտեգրացիոն ասոցիացիաներին, միջազգային ասպարեզում փոխգործակցությունը՝ ներառյալ ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն»,- իր խոսքում նշել է Սերգեյ Լավրովը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: