կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հորդորում ենք մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով․ ՃՈ-ն՝ վարորդներին

Հորդորում ենք մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով․ ՃՈ-ն՝ վարորդներին

Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին զգուշացնում է․

«Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի և Լոռու մարզերում տեղումներ են ձյան տեսքով, ինչը հավելյալ խոչընդոտներ է ստեղծում երթևեկության համար, իսկ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչներով բեռնատարների երթևեկության համար:

Հաշվի առնելով վերը նշվածը, հորդորում ենք մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»:

  • Կիսվել: