երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հողը գնված չի, բայց բնակարանների նախնական վաճառքն արդեն կա․ Հայկ Մարության

Հողը գնված չի, բայց բնակարանների նախնական վաճառքն արդեն կա․ Հայկ Մարության

Մենք հաճախ Երեւանում հանդիպում ենք դեպքերի, երբ նոր կառուցվող շենքի գովազդը կա, անգամ նախնական վաճառքը կա, բայց իրականում անգամ շինթույլտվությունը չկա և պարզ էլ չի, թե ինչ է լինելու:  Այս մասին, այսօր Երեւանի ավագանու նիստում հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, խոսելով նոր կառուցվող  բազմաբնակրան շենքի շինարարության շինթույլտվությունների մասին։

«Ես անգամ հանդիպել եմ դեպքի, երբ  հողն էլ գնված չի, բայց իրենք արդեն առաջ են գնացել մի քանի տարի և բնակարաններ են վաճառում»,-ասաց նա:

Ավագանու անդամ Լևոն Զաքարյանն առաջարկեց բազմաբնակարան շենքերի հետ կապված բոլոր շինթույլտվությունները  հրապարակել քաղաքապետարանի և՛ կայքում և՛ ֆեյսբուքյան էջում, ինչը ձեռնտու կլինի թե՛ քաղաքապետարանին, թե՛ բնակչությանը։

Երեւանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանի կայքում շինթույլտվությունների բաժին կբացվի, որտեղ կհրապարակվեն քաղաքապետարանի կողմից տրված բոլոր շինթույլտվությունները՝ քարտեզագրմամբ: «Այսինքն մարդիկ կարող են հստակ տեսնել, թե տվյալ շինթույլտովթյունը տրված է, թե ոչ:»,- ասաց նա։

  • Կիսվել: