երեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2024
Հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության. ՀՎԿԱԿ-ը՝ աղիքային վարակով հոսպիտալացվածների վիճակի մասին

Հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության. ՀՎԿԱԿ-ը՝ աղիքային վարակով հոսպիտալացվածների վիճակի մասին

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկատվություն է տրամադրել աղիքային վարակի դեպքերի վերաբերյալ:

2021 թվականի նոյեմբերի 4-ին ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է 15 անձ, որոնցից 2-ը երեխա են՝ 10 և 13 տարեկան։ Հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Առողջապահության նախարարության մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հավանական պատճառը պայմանավորված է սննդային գործոնով, բոլոր քաղաքացիները սնվել են Երևան քաղաքի միևնույն պիցցերիաների ցանցի 2 կետերում:

Ներկա պահին համաճարակաբանական հետազոտություններն ընթացքի մեջ են, արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:

  • Կիսվել: