կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀՀ վարչապետը Դավիթ Տոնոյանի, Զոհրաբ Մնացականյանի, Օնիկ Գասպարյանի հետ քննարկել է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

ՀՀ վարչապետը Դավիթ Տոնոյանի, Զոհրաբ Մնացականյանի, Օնիկ Գասպարյանի հետ քննարկել է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարներ՝ Դավիթ Տոնոյանի և Զոհրաբ Մնացականյանի, ինչպես նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ու ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Կարեն Աբրահամյանի հետ: 
 
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և առաջիկա անելիքները», - տեղեկացնում է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

  • Կիսվել: