շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՀՀ-ում միակ ընտրություն չկեղծած ուժին մեղադրում են ընտրությունները կեղծել պատրաստվելու/ցանկանալու մեջ. Ռուբինյան

ՀՀ-ում միակ ընտրություն չկեղծած ուժին մեղադրում են ընտրությունները կեղծել պատրաստվելու/ցանկանալու մեջ. Ռուբինյան

Ուղղակի ապշել կարելի է, թե ինչպես են անկախությունից ի վեր բոլոր տարիների ընտրություն կեղծած ուժերը Իմ Քայլին՝ Հայաստանում միակ ընտրություն չկեղծած ուժին մեղադրում ընտրությունները կեղծել պատրաստվելու/ցանկանալու մեջ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ իմքայլական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

՛՛Ինչպես կասեր այսօր այս առումով հերթական աչքի ընկածը՝ սա մանկապարտեզ էլ չէ, խենթանոց է ուղղակի՛՛,-նշել է նա:

Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է անհապաղ հրաժարական տա։ Նա անթույլատրելի է համարել արտահերթ ընտրությունների անցկացումը գործող իշխանությունների կողմից, քանզի, ըստ Տեր-Պետրոսյանի, նրանք կարող են դրանք կեղծել։

  • Կիսվել: