երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՀ քաղաքացին տանջվում է ոչ արդար դատաիրավական համակարգի ճիրաններում. Սաֆարյան

ՀՀ քաղաքացին տանջվում է ոչ արդար դատաիրավական համակարգի ճիրաններում. Սաֆարյան

ՀՀ քաղաքացին շարունակում է տանջվել ոչ արդար դատաիրավական համակարգի ճիրաններում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հանրային խորհրդի նորանշանակ նախագահ Ստեփան Սաֆարյանը՝ խոսելով այն մասին, որ դատաիրավական փոփոխությունների թեման այն հարցն է, որի քննարկումը ինքը կցանկանար կազմակերպել ՀԽ-ում:

Սաֆարյանն ասաց, որ հանրային շահի տեսանկյունից ճիշտ է, որ օրենքները փորձաքննություն անցնեն Հանրային խորհրդում, ինչին ինքը ձգտելու է, քանի որ համարում է, որ ՀԽ-ի առաքելությունն է՝ վերհանել հանրային շահը:

ՀԽ նախագահը նշեց նաև, որ այդ նպատակով իրենք նախատեսում են առավելագույն և նվազագույն առաջարկների փաթեթ ներկայացնել Նիկոլ Փաշինյանին: Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ վարչապետին գուցե շատ գաղափարներ տարբեր պատճառներով չեն հասնում, իսկ Հանրային խորհուրդը, լինելով սահմանադրական մարմին, կառավարությանը կներկայացնի անմիջապես հանրային շահերից բխող գաղափարներ: Նա վստահեցրեց, որ Փաշինյանի հետ ունեցած զրույցը ցույց է տվել, որ վարչապետն ակնկալում է, որ նման գաղափարները կդրվեն իր սեղանին

  • Կիսվել: