հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
ՀՀ նախագահը և ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամները քննարկել են երկրի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր

ՀՀ նախագահը և ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամները քննարկել են երկրի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) կենտրոնական վարչության անդամ Ալեքսան Կոշքարյանին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՍԴՀԿ վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, ՍԴՀԿ վարչության անդամներ Վարազդատ Եղիազարյանը և Վարդան Վարդանյանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային և անվտանգային խնդիրներին, Արցախի հիմնախնդրին, երկրի ներքաղաքական իրավիճակին:

  • Կիսվել: