երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՀՀ նախագահն ընդունել է ՌԴ ՖՆ Գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի Մակրոտնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սամվել Լազարյանին

ՀՀ նախագահն ընդունել է ՌԴ ՖՆ Գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի Մակրոտնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սամվել Լազարյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 12-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության Գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի Մակրոտնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սամվել Լազարյանին:

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Սամվել Լազարյանը Հանրապետության նախագահին ներկայացրել է կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները: Մասնավորապես նշվել է, որ կենտրոնն աշխատանքներ է իրականացնում ազգային-տնտեսական քաղաքականության մշակման, մակրոտնտեսական մոդելավորման, բյուջետային ու ներդրումային ռիսկերի վերլուծության, ֆինանսական հաշվետվությունների ստեղծման ոլորտներում: Անդրադարձ է կատարվել մասնավոր ու պետական սեկտորների համագործակցության հեռանկարներին:
 
«Հանրապետության նախագահը զրուցակցի հետ քննարկել է Հայաստանում Գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի Մակրոտնտեսական հետազոտությունների կենտրոնի կողմից ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Մասնավորապես, նախագահ Սարգսյանը խրախուսել է կենտրոնի համագործակցությունը Հայաստանի համապատասխան պետական գերատեսչությունների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
 
Ըստ աղբյուրի՝ կողմերն անդրադարձել են նաև հոկտեմբերի վերջին Դիլիջանում անցկացված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին: Մակրոտնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սամվել Լազարյանը, որը գագաթնաժողովի մասնակիցներից էր, ընդգծել է, որ նման մասշտաբային միջոցառումների անցկացումը Հայաստանում կարևոր է երկիրը ներկայացնելու տեսանկյունից:

  • Կիսվել: