կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀՀ-ն վերահաստատել է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման և խորացման ուղղությունը. Լավրով

ՀՀ-ն վերահաստատել է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման և խորացման ուղղությունը. Լավրով

Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը վերահաստատել է Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման և խորացման ուղղությունը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Հայաստանի ղեկավարությունը վերահաստատել է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման և խորացման ուղղությունը:

Մենք մեր այցը գնահատում ենք, որպես Հայաստանում հասարակության կայունությունն ապահովելու ուղղությամբ գործադրվող ջանքերին ՌԴ նախագահի աջակցության հաստատում, և, որպես մեր օժանդակության դրսևորում այն ուղու, որը Հայաստանի ղեկավարությունը` վարչապետը, նախագահը, պաշտպանում են՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը պահպանելու համար, ինչը հնարավորություն է տվել դադարեցնել արյունահեղությունը և անցնել խաղաղ գործընթացների՛՛:

Նշենք, որ այսօր ՀՀ է ժամանակ ՌԴ կառավարական պատվիրակությունը:

  • Կիսվել: