ՀՀ-ն Ղազախստանում նոր դեսպան ունի
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Արմեն Ղևոնդյանին Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին.
՛՛Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Արմեն ՂԵՎՈՆԴՅԱՆԻՆ նշանակել Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նուր-Սուլթան):
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2022թ. ապրիլի 8
Երևան
ՆՀ-90-Ա՛՛:
Արմեն Ղևոնդյանի կենսագրությունը՝ այստեղ:


