երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՀ իշխանությունները թերագնահատում են ավիացիոն ոլորտը. փորձագետ

ՀՀ իշխանությունները թերագնահատում են ավիացիոն ոլորտը. փորձագետ

ՔԱԿ-ի նախատեսվող EASA-ի անվտանգության աուդիտի անցկացման պահով ես օպտիմիստ չեմ, մեղմ ասած։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ավիացիոն հարցերով փորձագետ Նավիկ Խաչատրյանը՝ անդրադառնալով Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի այն հայտարարությանը, որ մոտ ապագայում EASA-ն Հայաստանի ավիացիոն ոլորտում աուդիտ կանցկացնի:

«Վերջին 2 տարվա մեջ որևէ տեղական փոխադրող չստեղծվեց, կադրեր չկրթվեցին, ինչը ցույց է տալիս, որ ցանկություն չկա։ ՔԱԿ-ի կադրերի ուսուցման ծախսերի պահով զարմանում եմ`չէ որ կան անհրաժեշտ արտաբյուջետային գումարներ, որն ապահովում է Հայաերոնավիգացիան, իրենց սպասարկման դիմաց վճարվող գումարներից տարեկան մեծ հասույթ է գալիս։

Կարծում եմ ՝ղեկավարության մոտ ավիացիան մեծապես թերագնահատված է։ Չիկագոյի Կոնվենցիայի 83bis հոդվածով անվտանգության վերահսկման գործառույթները կպատվիրակվեն Վրաստանի Ավիացիայի Վարչությանը և վերջնական կփակեն ՔԱԿ-ը, թե չէ ազգային փոխադրող, անվտանգության բարձիկ, անկախ պետություն, սեփական օդային տարածք …», - գրել է փորձագետը:

  • Կիսվել: