երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ՀՀ իշխանությունն Արցախը փաթեթով թշնամուն տալուց հետո այսօր էլ հրաժարական չի ցանակնում տալ․ քաղակտիվիստ

ՀՀ իշխանությունն Արցախը փաթեթով թշնամուն տալուց հետո այսօր էլ հրաժարական չի ցանակնում տալ․ քաղակտիվիստ

Մեզ պատուհասած աղետը, որի անունը ՀՀ իշխանություն է, Արցախը փաթեթով թշնամուն տալուց հետո այսօր էլ հրաժարական չի ցանակնում տալ։ Այս մասին գրել է քաղաքական ակտիվիստ Սևան Աղաջանյանը:

«Փոխարենը սկսել են քննադատել մարդկանց, ովքեր կերտել են մեր երկու պետությունները: Ցանկանում եմ անդրադառնալ այդ քննադատող սուբյեկտներից մեկին։ Ուրեմն ՔՊ-ի խոսնակ Վահագնը, Բաբաջանյան Արմանի լրատվական կայքում քննադատում է Նախագահ Քոչարյանին, մի մարդու ,ով հիմնել է պետականություն, ով ազատագրել է Շուշին, ով մեր երկու պետությունների կնքահայրն է։ Այն պետությունների, որոնք Ձեր քաղաքական ղեկավարը փաթեթով վաճառեց։ Եկեք հիշենք նախկին բհկ-ական երիտասարդին, ով կյանքում բացի գումարով ստատուս գրելուց էլ ինչ է արել, կարող եմ միանշանակ ասել՝ ոչինչ։ Նա այսօր էլ հայտնվել է մի վայրում, որտեղ ավելի շատ գումար են տալիս մարդկանց քննադատելու համար։

Վահագն գոնե ես լավ եմ հիշում, որ քո միակ գործոնը անհատներին քննադատելն էր, իսկ հիմա տեսնում եմ, որ ոչինչ չի փոխվել, քո մոտ, ոչինչ։ Այս հարցազրույցը միայն ծիծաղ է առաջացնում մարդկանց մոտ և կարեկցանք ներկայիս իշխանությանը, որը մնացել է քո նման ցածրակարգ վարձկանի հույսին։

Ի դեպ, ես չեմ էլ կասկածում, որ սրանց նմանները սեփական մորն անգամ վաճառքի կհանեն հանուն, ինչպես իրենք են ասում, երեխաների մի կտոր հացի։ Այդ հացը, ձեզ հրամայողների մայրենի լեզվով ասած` հարամ է»:

  • Կիսվել: