երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
ՀՀ-ին 92,3 մլն եվրո արժողությամբ վարկ և 16 մլն դոլարի չափով դրամաշնորհ կտրամադրվի. համաձայնագիր է ստորագրվել

ՀՀ-ին 92,3 մլն եվրո արժողությամբ վարկ և 16 մլն դոլարի չափով դրամաշնորհ կտրամադրվի. համաձայնագիր է ստորագրվել

Մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել  է «Կանաչ, կայուն և ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը: Հայկական կողմից այն ստորագրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, իսկ Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից՝  ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը:

Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 92.300.000 եվրո արժողությամբ վարկ և 16.000.000 ԱՄՆ դոլար գումարի չափով դրամաշնորհ՝ «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամից»:

Ծրագիրը ներառում է հետևյալ ուղղությունները՝ կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում և շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում,  հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում, հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացում։ Այն նաև աջակցում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100.000 անձանց հրատապ խնդիրների լուծման հարցում:

  • Կիսվել: