կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀՀ-ի ու ՌԴ-ի հարաբերությունները բարձր մակարդակում են. ՌԴ դեսպանի խորհրդական

ՀՀ-ի ու ՌԴ-ի հարաբերությունները բարձր մակարդակում են. ՌԴ դեսպանի խորհրդական

2019-ը շատ հաջող էր տարբեր ուղղություններով Ռուսաստանի եւ ԵՏՄ այլ անդամ երկրների հետ Հայաստանի համագործակցության տեսանկյունից:Այս մասին այսօր Երեւանում Եվրասիական տնտեսական ակումբի 6-րդ ամենամյա նիստում հայտարարեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

Նա նշեց, որ 2019 թ.-ը շահավետ էր եւ հաջող ԵՏՄ բոլոր անդամ երկրների, մասնավորապես՝ Հայաստանի համար:

Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանի խորհրդական Ալեքսեյ Սինեգուբովն էլ ասաց, որ երկու երկրների միջեւ հարաբերություններն ավանդաբար գտնվում են բարձր մակարդակում:

Սինեգուբովւ, մասնավորապես, նշեց. «Խոսքը ոչ միայն քաղաքական երկխոսության, այլ նաեւ տնտեսական կապերի մասին է: Առաջին անգամ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը ռեկորդ կսահմանի՝ 2019-ի արդյունքների համաձայն ցուցանիշը մեծացնելով 2 մլրդ դոլարով»:

  • Կիսվել: