երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
ՀՀ-ի ու ՌԴ-ի հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են. Կոսաչև

ՀՀ-ի ու ՌԴ-ի հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են. Կոսաչև

Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են, դա արտացոլվում է առաջնորդների կանոնավոր հանդիպումներում, ինչպես նաև երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների համատեղ հանդիպումների ընթացքում, Երևանում կայացած  ՀՀ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ համատեղ հանդիպումից հետո ասել է Ռուսաստանի Դաշնության Խորհրդի արտաքին հարաբերությունների  հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Մեր երկրի և  խորհրդարանի համար  Հայաստանի հետ փոխգործակցությունը ամենաբարձր մակարդակի վրա է: Այդ մասին վկայում են  երկու խորհրդարանների ղեկավարների և երկկողմանի հանձնաժողովի հերթական հանդիպումները, որոնք տարեկան առնվազն երկու անգամ հանդիպում են: Մեր Դաշնության խորհրդում մենք նման շփումներ չունենք ոչ մի օտարերկրյա գործընկերոջ հետ՝ բացառությամբ Ղազախստանի»,- ասել  է  Կոսաչևը:

Ըստ նրա՝ համատեղ հանդիպման ընթացքում առանցքային թեմաներից մեկը եվրասիական ինտեգրումն է:

Կոսաչևն ասել է. «Մենք չենք ասել` լինել   կամ  չլինել (ԵԱՏՄ-ում), այլ  էլ  ինչ է անհրաժեշտ, որպեսզի այս նախագիծը զարգանա»

  • Կիսվել: