ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՀՀ-ի շահերից բխում է, որ բոլոր հնարավոր հարթակներում բարձրաձայնվի գերիների հարցը. Ջուլհակյան

ՀՀ-ի շահերից բխում է, որ բոլոր հնարավոր հարթակներում բարձրաձայնվի գերիների հարցը. Ջուլհակյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի կարծիքով՝ գերիների հարցը հնարավոր բոլոր հարթակներում բարձրաձայնելը բխում է ՀՀ շահերից:

«Այն ժամանակ, երբ տարբեր հարթակներում այս առումով կար լռություն, նույն ուժերը, որոնք այսօր քննադատում են, ասում էին՝ ինչո՞ւ այլ հարթակներում չի խոսվում: Պետք է գնալ և բոլոր հնարավոր հարթակներում թմբկահարել գերիների հարցը: Հիմա բոլոր հնարավոր հարթակներում թմբկահարվում է գերիների հարցը, ասում են՝ վայ, թմբկահարվեց բոլոր հարթակներում գերիների հարցը: Պետք է բոլոր հնարավոր հարթակներից Ադրբեջանի վրա այդ առումով ճնշումներ լինեն, որպեսզի մենք կարողանանք օր առաջ մեր քույրերին և եղբայրներին վերադարձնել տուն»,- ասաց պատգամավորը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ:

  • Կիսվել: