ՀՀ դեսպանը Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարին է ներկայացրել տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները
Փետրվարի 28-ին կայացել է Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գալստյանի և Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Տրայան Հրիսթեայի հանդիպումը, հայտնում են Ռումինիայում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպման շրջանակներում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում Հայաստան-Ռումինիա համագործակցության ամրապնդման և փոխադարձ աջակցության հարցեր։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հաղորդակցության և տնտեսական զարգացման ուղղությամբ տարաբնույթ ծրագրերի և հնարավորությունների լիարժեք գործարկմանը։
Դեսպան Գալստյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները՝ ընդգծելով կայուն խաղաղության հաստատման նպատակով ՀՀ կողմից գործադրվող ջանքերը։