կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀՀ դեսպանը հանդիպել է Իրանի նախագահի խորհրդականի հետ

ՀՀ դեսպանը հանդիպել է Իրանի նախագահի խորհրդականի հետ

Նոյեմբերի 17-ին ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ԻԻՀ նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնում հանդիպեց ԻԻՀ նախագահի խորհրդական և հիշյալ կենտրոնի տնօրեն Հեսամեդդին Աշնային, տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:

՛՛ՀՀ դեսպանի և ԻԻՀ խորհրդականի միջև տեղի ունեցած առանձնազրույցի, ինչպես նաև Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-իրանական հարաբերությունների օրակարգային նոր խնդիրները՝ նոյեմբերի 10-ին ԼՂ-ում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ՀՀ, ԱՀ և ՌԴ ղեկավարների համատեղ հայտարարության ընդունումից հետո ստեղծված պայմաններում:

Անդրադարձ եղավ գլոբալ և տարածաշրջանային նոր մարտահրավերներին դիմակայելուն ուղղված կողմերի անելիքներին՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: