ՀՀ դեսպանն ու Կիպրոսի մշակութային ժառանգության տեխնիկական կոմիտեի համանախագահը քննարկել են համագործակցության հեռանկարները
Կիպոսում Հայաստանի Հանրապետության դեսպան Իննա Թորգոմյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի մշակութային ժառանգության տեխնիկական կոմիտեի համանախագահ Սոտոս Կտորիսի հետ։
Այս մասին նշված է Կիպրոսում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Սոտոս Կտորիսը ՀՀ դեսպանին է ներկայացրել կոմիտեի գործունեությունը։
Բացի այդ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր հեռանկարները։