ՀՀ ԱԺ պատվիրակությունը Բելգիայի ներկայացուցիչների հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների հետ կապված հարցեր
ՆԱՏՕ ԽՎ-ի շրջանակներում հանդիպում ունեցանք Բելգիայի պատվիրակության անդամների հետ։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Քննարկեցինք ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների կարիքների հետ կապված հարցեր։
Ընդգծեցինք Հարավային Կովկասում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը և դրանում ԵՄ-ի և անդամ պետությունների դերի կարևորությունը»,- նշված է գրառման մեջ:


