շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը Գերմանիա կատարած այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Համբուրգի գործարարների հետ

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը Գերմանիա կատարած այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Համբուրգի գործարարների հետ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հայտնել է, որ ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը Գերմանիա կատարած այցի շրջանակներում հանդիպումներ ունեցավ Համբուրգի գործարար հարաբերություններում դերակատարություն ունեցող կառույցների ներկայացուցիչների հետ։

«Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային լոգիստիկ խնդիրների ուսումնասիրությունը առանցքային դարձավ Համբուրգի նավահանգստային խորհրդատվական ընկերության տնօրենի տեղակալ Ֆրանկ Բուսեի հետ հանդիպման ընթացքում։ Հանդիպման մասնակիցներն ընդգծեցին Հայաստանի լոգիստիկ զարգացման հեռանկարում Համբուրգի` որպես Գերմանիայի և ամբողջ Հյուսիսային Եվրոպայի տնտեսական, լոգիստիկ և նավահանգիստային կարևոր հանգույցի փորձառության կարևորությունը։

Այնուհետև, Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը հյուրընկալվեց Համբուրգի Առևտրի պալատում, որտեղ տեղի ունեցավ հանդիպում Առևտրային պալատի Ռազմավարության և միջազգային հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Ֆիլիպ Կոխի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ կապերի ամրապնդման համար ուղիների որոնման և օրենսդրական բարենպաստ դաշտ ձևավորելու հնարավորությունները»,-ֆեյսբուքյան էջում գրել է Վարդանյանը:

  • Կիսվել: