երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ ԱԽ քարտուղարը աշխատանքային հանդիպումներ կանցկացնի Շվեդիայում, Ֆինլանդիայում և Լիտվայում

ՀՀ ԱԽ քարտուղարը աշխատանքային հանդիպումներ կանցկացնի Շվեդիայում, Ֆինլանդիայում և Լիտվայում

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 4-ին որոշում է ստորագրել՝ համաձայն որի՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային հանդիպումներ կանցկացնի Շվեդիայի, Ֆինլանդիայի և Լիտվայի մայրաքաղաքներում։

«Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Արշակ Մուսախանյանին և անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Սևակ Ղահրամանյանին Բելգիայի Թագավորությունից (Բրյուսել) 2024 թվականի ապրիլի 7-8-ը ներառյալ գործուղել Շվեդիայի Թագավորություն (Ստոկհոլմ), ապրիլի 8-10-ը ներառյալ՝ Ֆինլանդիայի Հանրապետություն (Հելսինկի) և ապրիլի 10-12-ը ներառյալ՝ Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս), իսկ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Տաթև Անտոնյանին Հայաստանի Հանրապետությունից (Երևան) 2024 թվականի ապրիլի 8-10-ը ներառյալ գործուղել Ֆինլանդիայի Հանրապետություն (Հելսինկի)»,- ասվում է որոշման մեջ։

  • Կիսվել: