Քննարկվել են Հայաստանի և Լիտվայի միջև անվտանգության ոլորտում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր
Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Դեյվիդաս Մատուլիոնիսի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԽ-ից:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջեւ անվտանգության ոլորտում համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր։
Անդրադարձ են կատարվել նաև երկկողմ հետաքրքրության այլ թեմաների։



