ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է «Կիպրոսի ֆորում» համաժողովի գործադիր նախագահի հետ
Փետրվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել «Կիպրոսի ֆորում» համաժողովի գործադիր նախագահ Նիկոլաս Կիրիակիդեսի հետ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են «Երևանյան երկխոսություն» և «Կիպրոսի ֆորում» համաժողովների միջև համագործակցության զարգացման հեռանկարները։ Ընդգծվել է անկախ հանրային քաղաքականության հարթակների դերը համագործակցության խթանման և ընդհանուր մարտահրավերներին նորարարական մոտեցումների ձևավորման գործում։


