ՀՀ ԱԳ փոխնախարարը և ԱՄԷ-ի պետնախարարը հայացքներ են փոխանակել երկկողմ օրակարգի խորացման շուրջ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն ու Արաբական Միացյալ էմիրությունների պետնախարար Ահմեդ Ալ Սայեղն անդրադարձել են երկու երկրների երկկողմ օրակարգի խորացմանն ու տարածաշրջանային կապերի խթանմանը։
«Միշտ հաճելի է հանդիպել ԱՄԷ պետնախարար Ահմեդ Ալ Սայեղի հետ: ՀՀ-ԱՄԷ երկկողմ օրակարգի խորացման և տարածաշրջանային կապերի խթանման շուրջ հայացքների լայնածավալ փոխանակում ենք ունեցել»,- այս մասին նշված է ԱԳ փոխնախարարի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։