կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀՀ ԱԳ և ՀՀ ՊՆ նոր նախարարները ունակ են լիարժեքորեն ապահովել իրենց գլխավորած գերատեսչությունների աշխատանքը․ Արցախի ԱԳՆ նախկին ղեկավար

ՀՀ ԱԳ և ՀՀ ՊՆ նոր նախարարները ունակ են լիարժեքորեն ապահովել իրենց գլխավորած գերատեսչությունների աշխատանքը․ Արցախի ԱԳՆ նախկին ղեկավար

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանն անդրադարձել է Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակին և նոր նշանակումներին։
 
Նա, մասնավորապես, գրել է․
 
"Երկու առանցքային նշանակում է կատարվել՝ ՀՀ ԱԳ և ՀՀ ՊՆ նոր նախարարներ ունի Հայաստանը: Չխորանալով մանրամասների մեջ ասեմ, որ երկուսն էլ ունակ են լիարժեքորեն ապահովել իրենց գլխավորած գերատեսչությունների աշխատանքը, այդ աշխատանքը նոր հիմքերի վրա դնելով:
 
Հուսով եմ, որ դեղնակտուցների ժամանակն ավարտվում է: Այն կոչերը, որ այժմ հնչեցվում են առ այն, թե իբր Փաշինյանից պաշտոն զբաղեցնելու առաջարկ ընդունող մարդիկ իրենք իրենց դրանով վարկաբեկում են հիմնազուրկ են շատ պարզ պատճառով՝ այս մարդիկ պատասխանատվության հսկայական բեռ են առել իրենց ուսերին որպես ոլորտի մասնագետներ:
 
Նրանք գալիս են ոչ թե վարչապետ Փաշինյանի անձնական հարցերը լուծելու, այլ պետական խարխլված կարևորագույն ինստիտուտները վերակենդանացնելու առաքելությամբ: Հայաստանում իմ ճանաչածներից լավագույնների թվում են երկուսն էլ: Վերջ ճոռոմաբանությանը՝ իրական գործն այժմ հենց իրենցն է: Օգնել է պետք":

  • Կիսվել: