ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիային վերջ կդրվի սահմանազատման գործընթացի միջոցով, և Երևանը հետևողականորեն գնալու է այդ ճանապարհով: Այս մասին փետրվարի 10-ին Հանրային ՀԸ-ի եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի սահմանազատման, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման վերաբերյալ հարցին:

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի զորքերի դուրսբերման վերաբերյալ հարցերը կլուծվեն, քանի որ երկու կողմերը միմյանց հետ ստորագրել են իրավական բարձրագույն ուժ ունեցող փաստաթուղթ:

‹‹Ուզում եմ, որ մենք մեկընդմիշտ արձանագրենք օկուպացված տարածքների հետ կապված խնդիրը. դրա վերաբերյալ արդեն ունենք իրավական բարձրագույն ուժ ունեցող փաստաթուղթ երկու երկրներում, և սահմանազատման գործընթացում այդ խնդիրները կլուծվեն: Սա շատ հստակ արձանագրում է, և մենք դա արել ենք շատ վաղուց. այդ հարցի շուրջ խաղաղության քայքայում չի լինելու: Մենք հետևողականորեն գնալու ենք սահմանազատման ճանապարհով և 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա ճշգրիտ արձանագրելու ենք Հայաստանի ու Ադրբեջանի ինքնիշխան տարածքները››,-նշել է նա:

  • Կիսվել: