կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հենց այսօր թերևս կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը դեպի Ստեփանակերտ և այն կգործի անխափան. Փաշինյան

Հենց այսօր թերևս կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը դեպի Ստեփանակերտ և այն կգործի անխափան. Փաշինյան

Սպասվում է, որ առաջիկա օրերին, հենց այսօր թերևս, կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը դեպի Ստեփանակերտ և այն կգործի անխափան: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա միանշանակ կնպաստի, որպեսզի տեղի ունենա ազատ հաղորդակցություն: Առաջիկա ամենակարևոր անելիքն է աջակցել, որպեսզի արցախցիները վերադառնան Արցախ: Բնակչության վերադարձի բավականին լավ տեմպ է սկսում արձանագրվել: Արդեն իսկ ամեն օր վերադարձողների թիվը վերջին մեկ շաբաթվա ընթացքում գերազանցել է 1000-ը և տեմպը աճում է»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Արցախի և Հայաստանի կառավարությունները պետք է կենտրոնան պատերազմի հետևանքով վնասված տների, ենթակառուցվածքների, տնտեսության վերականգնման վրա:

  • Կիսվել: