երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Ով կղեկավարի ՔՊ-ի նախընտրական շտաբը

Ով կղեկավարի ՔՊ-ի նախընտրական շտաբը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը Երևանի ավագանու սպասվող ընտրություններում կղեկավարի Արմեն Փամբուխչյանը: 

Նշենք, որ Փամբուխչյանը ԱԻ նախարարն էր, սակայն նրա լիազորություններն ավարտվել են, քանի որ Փրկարար ծառայությունն անցել է Ներքին գործերի նախարարության կազմի մեջ:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:

  • Կիսվել: