Հայտնի է՝ երբ և որտեղ կկայանա ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը
Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին, Մոսկվայում։
Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին Մինսկում ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Նեղ ձևաչափով որոշվել է ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2024 թվականի հոկտեմբերի 7-ին, Մոսկվայում»,- ասել է նա:
Հայաստանն ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի՝ Մինսկում կայացած նիստին մասնակցել է ԱԳ նախարարի տեղակալի մակարդակով։ Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միզրոյանն այդ հանդիպմանը չի մասնակցելու։